Թաներ Յըլդըզը գալիս է Ադրբեջան
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը գալիս է Ադրբեջան: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Յըլդըզը Բաքվում մասնակցելու է «Հարավային գազային միջանցք» նախագծում ներգրավված երկրների էներգետիկայի նախարարների խորհրդատվական խորհրդի նիստին, որն անցկացվելու է փետրվարի 12-ին:
Պլանավորված է, որ նիստի շրջանակներում Թաներ Յըլդըզը կհանդիպի մյուս երկրների էներգետիկայի նախարարների հետ: