Վրաստանում ներդրվել է վիզաների ստացման էլեկտրոնային համակարգ
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանում ներդրվել է վիզաների ստացման էլեկտրոնային համակարգ: Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ` դրա շնորհանդեսը տեղի է ունեցել «Ռեդիսոն բլյու Իվերիա» հյուրանոցում:
Օտարազգիները, որոնք ցանկանում են զբոսաշրջային կամ գործնական այցով ժամանել Վրաստան, նոր համակարգի միջոցով հնարավորություն կունենան ստանալ էլեկտրոնային վիզա` չայցելելով արտասահմանում գտնվող Վրաստանի հյուպատոսություններ:
Ինտերնետային կապի առկայության դեպքում հնարավոր է դառնում աշխարհի ցանկացած կետից վիզայի հայտ լրացնելը: Վրաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ նոր ծառայությունն ակտիվորեն ներդրվելու և օգտագործվելու է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքիան, Ավստրալիան, Վիետնամը, Սինգապուրը, Բահրեյնը, ինչպես նաև հարևան Հայաստանում ու Ադրբեջանում: