Օբաման անիմաստ է համարում Իրանի հետ տարվող բանակցությունների ժամկետի երկարաձգումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իմաստ չի տեսնում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի հետ տարվող բանակցությունների ժամկետի հետագա երկարաձգման մեջ, եթե Թեհրանը չհամաձայնվի «Վեցյակի» առաջարկներին.

«Ներկա դրությամբ ես որևէ օգուտ չեմ տեսնում բանակցությունների հետագա երկարաձգման համար, եթե նրանք (իրանցիները) չհամաձայնվեն բազային ձևակերպման ու (համաձայնագրի) հիմնական դրույթի հետ, որը պահանջում է միջազգային հանրությունը»:

Օբաման հավելել է, որ ներկայումս Իրանի միջուկային ծրագրի լուծումն այլևս տեխնիկական չէ. «Հարցը նրանումն է, որ եթե Իրանն ունի քաղաքական կամք, ապա կստորագրվի համաձայնագիրը»: Իրանն ու «Վեցյակը» մտադիր են համաձայնագիրը ստորագրել մինչև 2015 թվականի հունիսի վերջը:

Տեսանյութեր

Լրահոս