Ադրբեջանը բողոք է հայտնել Ռուսաստանին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանը բողոք է հայտնել Ալթայի երկրամասում ու Տոմսկի մարզում ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչին` կապված Տոմսկի պետական համալսարանի մագիստրոսների ու ասպիրատների կողմից «Ադրբեջանի օկուպացված տարածքներ ապօրինաբար» այցելելու հետ:

Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը: Նրա խոսքերով` Եկատերինբուրգում գտնվող Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը նոտան ներկայացրել է ՌԴ ԱԳՆ-ի դիվանագիտական ներկայացուցչին:

Գաջիևն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է հայտնել «ապօրինի» այդ այցի կապակցությամբ: Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը բողոք է հղել նաև Տոմսկի պետական համալսարանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728