Բաժիններ՝

Դոնորների կոնֆերանսի անցկացման համար Ուկրաինայի կառավարությունը պետք է կատարի իր խոստումները. Յոհաննես Հահն

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի համար ներդրողների կոնֆերանս անցկացնելու հարցը շարունակում է մնալ չլուծված: Այս մասին հայտարարել է Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը.

«Հուսով եմ, որ փետրվարին կառավարությունը կկատարի իր խոստումները, որոնք առնչվում են բարեփոխումների կոնկրետ առաջարկներին, ինչը պետք է հիմք հանդիսանա ներդրողների կոնֆերանսի անցկացման համար, որը հուսով եմ` կարող է անցկացվել ապրիլին»:

Եվրահանձնակատարն ընդգծել է, որ զգալիորեն վատթարացել է Ուկրաինայի տնտեսական իրավիճակը, և որ չափազանց կարևոր է երկրի վերականգնումը: Հահնը կարևորել է Ուկրաինայի ազգային արժույթի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավորինս արագ շտկելու անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս