Պեսկովը հերքել է, թե Մերկելը վերջնագիր է ներկայացրել Պուտինին
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհնար է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջնագրային լեզվով բանակցություններ վարելը.
«Մենք արդեն ամեն ինչ պատմել ենք բանակցությունների տոնի մասին: Որևէ մեկը երբևէ նախագահի հետ չի շփվել կամ ողջ ցանկության դեպքում չի կարող շփվել վերջնագրային տոնով»:
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով աղբյուրները, հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանակ է տվել Պուտինին` մինչև չորեքշաբթի ընդունելու Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորման վերաբերյալ Արևմուտքի առաջարկները:
Աղբյուրները հայտնել են, որ եթե Ռուսաստանի առաջնորդը մերժի Մերկելի ու Օլանդի պլանը, ապա Ռուսաստանին կսպասվեն նոր պատժամիջոցներ: