Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը հինգ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության հինգ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռները մոտ 50 րոպեում արձակվել են փետրվարի 8-ի գիշերը:

Այս մասին հայտարարել է Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի հանձնաժողովը, որի հաղորդմամբ` հրթիռներն անցել են մոտ 200 կիլոմետր ճանապարհ և ընկել են ծովը: Հրթիռների տիպը հայտնի չէ:

2015 թվականի հունվարի սկզբին ԿԺԴՀ-ում հայտարարել են Հարավային Կորեա ներխուժելու պլանի մասին: ԿԺԴՀ-ում հուսով են այդ պլանն իրագործել մեկ շաբաթվա ընթացքում, իսկ Հարավային Կորեայի կողմից դիմադրելու և ԱՄՆ-ի բանակի հակազդման դեպքում` 15 օրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս