Բաժիններ՝

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են Ոստիկանություն

«Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի համար  Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստները պատրաստվում են երթով գնալ ՀՀ Ոստիկանություն՝ իրենց վճռականությունը ցույց տալու և ասելու, որ հետևողական են լինելու Ա. Խաչատրյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության մանրամասները բացահայտելու հարցում։ Երթուղին Նալբանդյան փողոցն է։

Նշենք, որ ակցիային մասնակցում են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, Ժառանգություն կուսակցությունից՝ Ռուբեն Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ականն պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը և այլոք։

Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս