Ռուսաստանը երբևէ խույս չի տվել Վրաստանի հետ շփումներից. Լավրով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մյունխենում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը երբևէ խույս չի տվել Վրաստանի հետ շփումներից.
«Մենք երբևէ չենք խուսափել Վրաստանի հետ շփումներից և դիվանագիտական հարաբերություններն էլ մենք չենք խզել: «Կարասին-Աբաշիձե» ձևաչափը շարունակում է գոյություն ունենալ: Ես որևէ բան չեմ լսել դրա չեղյալ հայտարարման մասին:
Այն, որ նրանք վաղուց չեն հաստատել, փաստ է, պետք է հանգիստ վերաբերվել դրան: Կարծում եմ, որ հենց որ վրացական կողմը լինի պատրաստ, մենք կգործարկենք այդ ձևաչափը: Ըստ իս` այն օգտակար է և հնարավորություն է տալիս փոխանակել ծագած վստահելի հարցեր»:
«Կարասին-Աբաշիձև» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերին, Ժնևի արվարձանում: 2013-2014 թվականներին Պրահայում անցկացվել է 7 հանդիպում, որոնցում քննարկվել են առևտրային-տնտեսական հարցեր: