Մերկելի թբիլիսյան այցը հետաձգվել է
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրացական այցը տեղի կունենա ոչ թե 2015 թվականի գարնանը, այլ` մի փոքր ուշ: Այս մասին հայտարարել է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Չանտուրիան, ով մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային կոնֆերանսին.
«Այդ այցը գարնանը չի կարող տեղի ունենալ այն պատճառով, որ Գերմանիան ընթացիկ տարում ընդունում է «Մեծ Յոթնյակին»: Գերմանիայի կանցլերի այցը Վրաստան անպայմանորեն տեղի կունենա ընթացիկ տարում»:
Ռուսական գործակալության տվյալներով` Մերկելը Վրաստան կայցելի ամռանը: 2014 թվականի դեկտեմբերի 9-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Թբիլիսիում հայտարարեցին, որ Գերմանիայի կանցլերը Վրաստան կժամանի 2015 թվականի գարնանը: