Մյունխենում տեղի է ունեցել Ջոն Քերիի ու Ջավադ Զարիֆի հանդիպումը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը միմյանց հետ բանակցել են Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանականերում: Ընդգծվում է, որ դա ընթացիկ տարում քաղաքական գործիչների արդեն իսկ երկրորդ հանդիպումն է:
Քերին ու Զարիֆը վերստին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը: Առաջին հանդիպման արդյունքներով ԱՄՆ պետքարտուղարը պնդել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը պետք է ձեռք բերվի մինչև ընթացիկ տարվա մարտ:
Ջավադ Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ ոչ վաղ անցյալում անցկացված բանակցությունների ժամանակ դրվել են Իրանի ու «Վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հիմքերը: