«Թռչող Մարդը»: Rodeo FX-ը ներկայացրել է, թե ինչպես են ստեղծել Օսկարի հավակնորդ ֆիլմի հատուկ էֆեկտները
Rodeo FX-ը ներկայացրել է Օսկարի հավակնորդ «Թռչող մարդը» ֆիլմի աշխատանքները, որոնք տպավորիչից հասնում են աննկատի: Ֆիլմի հեղինակ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն ֆիլմում ներառել է իրար աննկատ կապված առանձին տեսարաններ՝ տպավորություն ստեղծելու համար, որ ֆիլմը նկարահանվել է մեկ շարունակական կադրով:
Բևեռլի Հիլզում կայացած VES Awards մրցանակաբաշխության ժամանակ «Թռչող մարդը» հաղթել է աշխարհի ամենաերկար անունը կրող անվանակարգում՝ «Հրաշալի վիզուալ էֆեկտներ իրական/պատկերավոր գեղարվեստական կինոնկարում»:
«Այնքան պատասխանատու գործ է՝ ստեղծել աննկատ վիզուալ էֆեկտներ, որոնք պատմություն են ներկայացնում,- ասում է Rodeo FX-ում VFX վերահսկիչ Արա Խանիկյանը,- մենք ներկայացնում ենք կինոյի կախարդանքը՝ ցուցադրելով մի հրաշալի պատմություն, որն իր զգացմունքայնությամբ հանդիսատեսին հեռու կտանի»:
Արան մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել «Թռչող մարդը» ֆիլմի պրոդյուսերներ Այվի Ագրեգանի և Իզաբելլա Լենգլոյի հետ:
«Վիզուալ ֆիլմ ստեղծողների և դերասանների այս թիմը ֆիլմ ստեղծելու նոր ձև է հորինել,- ասաց Իզաբելը,- սակայն հանդիսատեսը չի պատկերացնում, թե ինչ հսկայական աշխատանք է տարվել ֆիլմի վրա: Արան և ես այնքան ուրախ ենք կիսել այս մրցանակը Roedo FX-ի հրաշալի թիմի հետ, որոնք այնքան տքնաջան են աշխատել»:
75 վիզուալ էֆեկտներով, դերասաններով, ծրագրի ղեկավարներով և տեխնիկական աշխատակիցներով համալրված թիմն աշխատել է ավելի քան 4 ամիս սև կատակերգության վրա, որը ներկայացնում է Էմանուել Լուբեզկիի և հոլիվուդյան աստղեր Մայքլ Քիթոնի, Էդվարդ Նորթոնի, Էմմա Սթոունի և Նաոմի Ուոթսի տաղանդը:
Ֆիլմի առաջին տեսարանում դերասանի կարիերան ավարտած Ռիգգան Թոմասը (Մայքլ Քիթոնը), որը «Թռչող մարդը» ֆիլմի սուպերհերոսն է, աննպատակ թափառում է Նյու Յորքի փողոցներում։ Այդ ամբողջ ընթացքում նրան հետապնդում է թռչող մարդու կերպարը՝ փորձելով նրան ետ վերադարձնել իր երբեմնի գերհերոսի կարգավիճակը: Փողոցները հանկարծակի վերածվում են պատերազմի դաշտի:
«Վիզուալ էֆեկտները պետք է լինեին աննկատ և արդյունավետ կերպով ինտեգրվեին ֆիլմի մեջ՝ համապատասխանելով Ինյարիտուի պահանջած ռիթմին:
«Սա ծանր տեխնիկական վարժություն էր, որը պահանջում էր ոչ միայն դերասանական տաղանդ և տքնաջան աշխատանք, այլև՝ սարքավորումներ և այս ծրագրի համար նախագծված հատուկ հագուստներ»,- ասել է Խանիկյանը:
««Թռչող մարդը» իսկական գլուխգործոց է ոչ թե՝ իր պատմության և ներկայացման, այլև հրաշալի կինեմատոգրաֆիայի, խմբագրման և վիզուալ էֆեկտների համակցվածության շնորհիվ»,- ասել է Rodeo FX-ի տնօրեն Սեբաստիան Մորոն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ DigitalArtsOnline