Օղի-կոնյակից՝ շամպայն-գարեջուր
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 9502.3 հազար լիտր օղի։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013 թվականի համեմատ օղու արտադրության ծավալները նվազել են 402.5 հազար լիտրով կամ 4.1%-ով։
2014 թվականի նվազել են նաև կոնյակի և գինու արտադրության ծավալները։
Կոնյակի արտադրությունը նվազել է 8.1%-ով և կազմել 18725.5 հազար լիտրի, գինու ծավալները՝ 8.2%-ով (6130.9 հազար լիտր)։
Փոխարենը՝ շամպայնի արտադրության ծավալներն աճել են 18.3%-ով և հասել 634.4 հազար լիտրի, իսկ գարեջրի արտադրությունը՝ 19.5%-ով (ծավալը՝ 23716.5 հազար տոննա)։
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 26.1%-ով (79972.6 հազար լիտր), հանքային ջրերինը՝ 35.6%-ով (58618.3 հազար լիտր), աղբյուրի ջրինը՝ 36.7%-ով (30037.1 հազար լիտր)։