Ում «հագով է կարվել» շահութահարկի գծով արտոնություն նախատեսող օրինագիծը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «ՀՀ կառավարությունը վերջերս աոաջարկել էր փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում, որով հսկայական արտոնություններ են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին։ Ըստ այդմ նման ընկերությունները պետք է վճարեն 2 տոկոս շահութահարկ այն դեպքում, երբ Հայաստանում այդ հարկատեսակի դրույքաչափը 20 տոկոս է։

Ուշագրավն այն է, որ կառավարությունը նման փոփոխությունը հրատապ է համարում եւ հույժ գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ընկերության «հագով է կարում» այդ արտոնությունը։ Մեր ունեցած տեղեկություններով, այս կերպ կառավարությունը փորձում է ներդրող գտնել «Նաիրիտի» վերագործարկման համար, իսկ փոփոխության հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում Էր Ռուսաստան։ ՀՀ կառավարությունը դեռ հույսը չի կորցրել, որ ռուսական որեւէ խոշոր ընկերություն, այդուհանդերձ, կստանձնի «Նաիրիտի» վերագոոծարկումը։

Բայց այդ հույսերը այնքան չնչին են, որ կառավարությունը գերադասում է այդ ծրագիրը առայժմ գաղտնի պահել՝ տապալման դեպքում կրկին չխայտառակվելու նկատառումներից ելնելով։ Ռուսական «Ռոսնեֆտը» արդեն մի անգամ խոստացել, ապա հրաժարվել Է «Նաիոիտի» հետ գործ ունենալուց»։

Ավելի մանրամասն՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս