ՀՀԿ-ի պատասխանը՝ Գագիկ Ծառուկյանին. Գնդակը միշտ էլ մեր դաշտում է. «Ազատություն»

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին իշխող Հանրապետական կուսակցությունում խոսել անգամ չեն ցանկանում։ Ըստ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, նոր իշխանություն կարող է ձևավորվել միայն հերթական ընտրությունների միջոցով. որ ուժը առավելագույն ձայներ հավաքի, նա էլ կլինի իշխող։ «Ազատության» հետ զրույցում Բաղդասարյանը համաձայնեց Գագիկ Ծառուկյանի այսօրվա դիտարկմանը, թե Հայաստանում մեկ ուժ է իշխում՝ ընդգծելով՝ դա իրենց ընտրությունը չէ, և որ Հանրապետականն այս պահին էլ պատրաստ է Ծառուկյանի ղեկավարած կուսակցության հետ կոալիցիա կազմել։

«Մեր դռները բաց են, ովքեր կկիսեն պատասխանատվությունը, և ոչ թե վերահսկողություն առանց պատասխանատվության, ովքեր կկիսեն, մենք պատրաստ ենք համագործակցելու», – ասաց Բաղդասարյանը։

Այսօր Ծառուկյանը նաև հայտարարեց, որ գնդակը իշխանության դաշտում է, սակայն քայլերի համար տրված ժամկետն անսահմանափակ չէ։ Բաղդասարյանը հակադարձեց՝ գնդակը միշտ է իրենց մոտ եղել։

«Եթե իշխանություն է, բնականաբար, գնդակը միշտ է իր դաշտում, և իշխանությունը միշտ քայլեր կատարող է, հետևաբար ոչ իշխանական ուժերը հանրությանը դուր գալու համար կարող են անհնարին և անիրագործելի ցանկություններ ունենալ, բայց մենք չենք շեղվում մեր ծրագրերից, մեր զարգացման ծրագրերից, և այն, ինչը հասու է, հասանելի է և իրագործելի է, մենք իրագործում ենք դրանք», – ասաց Բաղդասարյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս