Բաժիններ՝

Գերխոշոր հարկատուների գործերը լավ չեն եղել

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 1000 խոշոր հարկատուները միասին 2014 թվականին պետբյուջե են վճարել 700.5 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 5.3%-ով։

Սակայն գերխոշոր հարկատուների՝ առաջին 10 տեղերը զբաղեցնող ընկերությունների ընդհանուր հարկերի չափը գրեթե չի ավելացել։ Նրանք միասին վճարել են 182.2 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ 2013-ի ընթացքում այս նույն 10 ընկերությունները վճարել էին 181.8 միլիարդ դրամ, ընդամենը՝ 0.2%-ով պակաս։ Նշենք նաև, որ այս տարվա առաջին տասնյակում տեղ գտած ընկերություններից երեքը նախորդ տարվանից ավելի քիչ հարկ են վճարել։ Ամենից շատ հարկերը նվազեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 37.8 միլիարդից հասցնելով 19.9 միլիարդի։

Ընդհանուր առմամբ, 50 խոշորագույն հարկատու ընկերություններից 15-ը նվազեցրել են բյուջե վճարվող հարկերը։ Դրանց մեջ մտնում են նախևառաջ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունները, որոնց համար 2014-ը բավականին ծանր տարի էր՝ մետաղների համաշխարհային գների անկման պատճառով։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս