Չադի բանակը Նիգերիայում ոչնչացրել է «Բոկո Հարամի» մոտ 200 զինյալի
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիգերիայում սպանվել է «Բոկո Հարամ» խմբավորման մոտ 200 զինյալ: Դա տեղի է ունեցել Նիգերիայում Չադի բանակի արշավի ժամանակ: Չադի բանակն իր հերթին կորցրել է 9 զինծառայող, ևս 21-ը վիրավորվել է:
Չադի բանակն ու զրահատեխնիկան Նիգերիայի տարածք են մուտք գործել փետրվարի 3-ին՝ իսլամականների դեմ պայքարելու համար: Դրանից օրեր առաջ Նիգերիայի իշխանությունները հայտնել էին, որ իրենց հաջողվել է վերականգնել երկրի հյուսիս-արևելքում գտնվող 5 քաղաքների վրա իրենց վերահսկողությունը, որոնք ավելի վաղ գրավվել էին զինյալների կողմից:
Հունվարի 17-ին Չադի բանակը «Բոկո Հարամի» դեմ պայքարի շրջանակներում մուտք էր գործել նաև Կամերունի հյուսիս, ուր և ոչնչացրել էր խմբավորման 123 զինյալի: