Բաժիններ՝

Լեհաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա հղել Ռուսաստանին

TVN24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Լեհաստանի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել ռուս դեսպան Սերգեյ Անդրեևին՝ բողոքի նոտա հանձնելու համար: Դրա համար պատճառ է հանդիսացել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունն այն մասին, թե Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինը խայտառակում է ոչ միայն իրեն ու իր երկրի դիվանագիտական ծառայությանը, այլև՝ Լեհաստանի քաղաքական ողջ մշակույթը:

Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ը կտրուկ հայտարարությամբ պատասխանել էր Կարասինին՝ Ռուսաստանին մեղադրելով կոպիտ հռետորիկայի ու դիվանագիտական չափորոշիչները խախտելու մեջ:

Լեհաստանի ԱԳՆ-ը դատապարտել է բանավոր ագրեսիայի բոլոր ձևերը՝ ընդգծելով, որ Կարասինի հայտարարությունը 20-րդ դարի պատմությունը մանիպուլացնելու Ռուսաստանի հերթական փորձն է:

Սրանից առաջ ՌԴ ԱԳՆ-ը դժգոհություն էր հայտնել Սխետինի այն հայտարարության կապակցությամբ, թե «Օսվենցիմի» համակենտրոնացման ճամբարն ազատագրել են ուկրաինացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս