Ուկրաինական հակամարտության զոհերի թիվը հասել է 5358-ի. ՄԱԿ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում Դոնբասում զոհվել է առնվազն 224 խաղաղ բնակիչ, իսկ 545-ը վիրավորվել է: Այս տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ը:
Դրանց համաձայն՝ Ուկրաինայի արևելքի հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 5358-ի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 12.000-ի: ՄԱԿ-ը կողմերին կոչ է արել կանգնեցնել իրավիճակի պոտենցիալ աղետալի սրացումը: ՄԱԿ-ը չի բացառել, որ զոհերի թիվն իրականում կարող է լինել ավելի մեծ:
Իրավիճակի հետագա սրումը կլինի աղետալի 5.2 միլիոն մարդու համար, որոնք բնակվում են Ուկրաինայի արևելքում՝ հակամարտության գոտում: