Բաժիններ՝

Հորը և որդուն ծեծի ենթարկողները հայտնաբերվեցին

Հունվարի 31-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հայր և որդի՝ 1964 թ. ծնված Սմբատ Փ.-ն և 1992 թ. ծնված Անդրանիկ Փ.-ն ու հայտնել, որ Փամբակ-Վանաձոր ճանապարհին անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրենց:

Մեկնած օպերատիվ խմբին Սմբատ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Փամբակ գյուղի սկզբնամասում իրենց ատոմեքենան կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս եկած 4 անծանոթ քաղաքացիներ, վիճաբանել և ծեծի ենթարկել իրեն և որդուն` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում՝ փետրվարի 2-ին, ժամը 19.00-ին, բաժին են ներկայացել նշված «ԲՄՎ 754»-ի վարորդ, 1985 թ. ծնված Արտաշես Գ.-ն, 1982 թ. ծնված Արայիկ Ս.-ն, 1984 թ. ծնված Սմբատ Թ.-ն, 1993 թ. ծնված Արծրուն Շ.-ն և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս