Բաժիններ՝

Օբաման Կոնգրեսին է ներկայացրել 2016 թվականի բյուջեի նախագիծը

Postimees-ի փոխանցմամբ՝ 2016 ֆինանսական տարվա ԱՄՆ բյուջեի նախագծով նախատեսվում է աջակցել Ռուսաստանի հարևան երկրներին: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:

Բյուջեի նախագծի ընդունման դեպքում Ուկրաինան կարող է ստանալ 117 միլիոն դոլարի օգնություն: ԱՄՆ-ը պլանավորում է ևս 275 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի պարտքի հավելյալ երաշխիքների համար, որը ներկայումս կազմում է 1 միլիարդ դոլար:

Եվս 51 միլիոն դոլար կարող է ուղղվել Վրաստանին ու Մոլդովային աջակցելուն: Ընդհանուր առմամբ, բյուջեի նախագծով արտերկրում զսպման գործողություններ իրականացնելու համար նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ դոլար:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել ԱՄՆ-ի 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը կազմում է 4 տրիլիոն դոլար: Բյուջեի բուն նախագիծը կազմված է 150 էջից, մինչդեռ հավելումներն ու պարզաբանումները կազմում են ևս 2000 էջ:

Ռազմական կարիքների համար նախատեսված է 561 միլիարդ դոլար, ինչը 38 միլիարդ դոլարով ավելին է՝ համեմատած նախորդ ֆինանսական տարվա բյուջեի հետ՝ կապված Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի (դրա համար նախատեսված է 3.5 միլիարդ դոլար), Աֆղանստանում մնացած ռազմական խնդիրների լուծման և այլ հարցերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս