Ուիթնի Հյուսթոնի դստերն անգիտակից վիճակում հայտնաբերել են տան լոգասենյակում
Ամերիկյան TMZ կայքի փոխանցմամբ` երգչուհի ու դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր Բոբբի Կրիստինա Բրաունն արհեստական կոմայի մեջ է: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են գլխուղեղի այտուց: Ներկայումս Բոբբի Կրիստինան գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Կրիստինայի ամուսին Նիկ Գորդոնն ու նրա ընկերն աղջկան անգիտակից վիճակում հայտնաբերել են սեփական տան լոգարանում: Գորդոնն ու ընկերը սկսել են վերակենդանացման միջոցառումներ ու շտապօգնություն են կանչել: Աղջկան հոսպիտալացրել են:
Ոստիկանությանը թույլատրվել է խուզարկություն անցկացնել նրա տանը: Ուիթնի Հյուսթոնը մահացել է գրեթե ուղիղ երեք տարի առաջ`2012 թվականի փետրվարի 11-ին: Դուստրը բավական ծանր է տարել մոր մահը: