Գործնական պարապմունք ոստիկանությունում (տեսանյութ)
Հունվարի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց գործնական պարապմունքների 2015 թվականի պլանով նախատեսված առաջին հանդիպումը տարածքային բաժինների պետերի հետ:
Անդրադառնալով նման պարապմունքների միջոցով ստորաբաժանումների ղեկավարի մասնագիտական պատրաստականությունը կատարելագործելու մարտավարությանն ու նպատակին՝ ոստիկանության պետը կարևորեց մասնագիտական պարապմունքների պատշաճ անցկացումը տեղերում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ոստիկանության բաժինների այն պետերը, որոնք տեսական պատրաստվածությունը լրջորեն ու պատշաճ չեն դիտարկում իրենց ծառայողական պարտականությունները լիարժեք կատարելու համատեքստում, ստուգարքային հանձնաժողովի բացասական գնահատման դեպքում կարժանանան ոստիկանության ղեկավարության ամենախիստ վերաբերմունքին, ընդհուպ մինչեւ համապատասխան տույժեր ու ազատում զբաղեցրած պաշտոնից:
Այնուհետեւ ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը եւ իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը ներկայացրին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի շրջանակներում ոստիկանության ծառայողի գործողությունների կարգն ու առանձնահատկությունները:
Գործնական պարապմունքի թեմայի քննարկման արդյունքում տրվեցին համապատասխան մեկնաբանություններ ու հանձնարարականներ: