Դոնեցկում հրետակոծության հետևանքով զոհվել է 7 խաղաղ բնակիչ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր Դոնեցկի Կույբիշևյան շրջանը ենթարկվել է զանգվածային հրետակոծությունների, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ: Արկերը պայթել են հումանիտար օգնության բաժանման կետում: Այստեղ զոհվել է առնվազն 5 մարդ:
Բացի այդ, հարվածի տակ են ընկել հասարակական տրանսպորտի երկու փոխադրամիջոցներ: Այս դեպքում առկա է առնվազն երկու զոհ: Հունվարի 29-ին էլ Դոնեցկում հրետակոծության հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել է 23 մարդ: