Ադրբեջանն իր դիվերսանտների հարցով դիմել է Եվրոպական դատարան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն իր դիվերսանտներ Դիլգամ Ասկերովի, Շահբազ Գուլիևի, Հասան Հասանովի հարցերով դիմել է Եվրոպական դատարան: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանի իրավական բարեփոխումների կենտրոն» հասարակական միավորման նախագահ Անար Բագիրովը:

Նրա խոսքերով՝ ադրբեջանական կողմն իր դիմումում ներկայացրել է «լուսանկարներ և այլ ապացույցներ, որոնք արտացոլում են այդ անձանց կտտանքների ենթարկելու փաստերը»:

Բագիրովը հավելել է, որ Եվրադատարանն արդեն իսկ ստացել է դիմումը, և իրենք ակնկալում են նրա պատասխանը:

Տեսանյութեր

Լրահոս