ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մեկուսացնել Ռուսաստանին. Վերշբոու

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մեկուսացնել Ռուսաստանին: Այս մասին Թբիլիսիում այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ինքն է մեկուսացնում իրեն.

«Եթե մեր հարևան երկրներում իրադրությունը կլինի ավելի կայուն, ապա մենք նույնպես կլինենք ավելի պաշտպանված: Եվրոպական կայուն անվտանգության ստեղծումը ավելի հեշտ կլինի Ռուսաստանի հետ համատեղ և ոչ թե նրա դեմ: ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մեկուսացնել Ռւսաստանին, նա ինքն է մեկուսացնում իրեն:

Եթե Ռուսաստանը ցանկանում է կառուցողական համագործակցության գնալ մեզ հետ, ապա այդ երկիրը պետք է հարգի միջազգային պարտավորությունները և հարևան երկրների ինքնիշխանությունը»: Վերշբոուն երկօրյա այցով Թբիլիսի է ժամանել երեկ:

Տեսանյութեր

Լրահոս