Բաժիններ՝

Արհեստական ինտելեկտը սպառնալիք կարող է դառնալ ապագայում. Բիլ Գեյթս

The Fiscal Times-ի փոխանցմամբ՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Reddit սերվիսի օգտատերերի հետ օնլայն զրույցում խոստովանել է, որ մարդկությունը պետք է մտահոգվի արհեստական ինտելեկտով տեխնոլոգիաների զարգացման կապակցությամբ.

«Ես գտնվում եմ այն ճամբարում, որը մտահոգված է սուպեր-ինտելեկտի զարգացման հեռանկարով: Նախ մեքենաները մեր փոխարեն կատարելու են աշխատանքի մեծ մասը, սակայն դրա հետ մեկտեղ օժտված չեն լինի սուպեր-ինտելեկտով:

Դա լավ է, եթե ճիշտ ձևով կառավարենք նրանց: Մի քանի տասնամյակ անց արհեստական ինտելեկտը կդառնա բավական զարգացած, որպեսզի տեղիք տա մտահոգության»:

Գեյթսն ընդգծել է, որ այդ պլանում համաձայն է Tesla ընկերության հիմնադիր Էլոն Մասկի ու բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հետ, և չի հասկանում, թե ինչու որոշ մարդիկ ուշադրություն չեն դարձնում տվյալ խնդրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս