Բաժիններ՝

Ջոն Քերիին տուգանել են 50 դոլարով՝ տան առջևի ձյունը չմաքրելու համար

Politico-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին տուգանել են իր տան առջևի ձյունը չմաքրելու համար: Դրա համար նա Բոստոնի գանձարան պետք է վճարի 50 դոլար:

Քաղաքական գործչի կողմից Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշի հրահանգը չկատարելու մասին հայտնել են տեղաբնակները՝ հրապարակելով Քերիի տան լուսանկարները:

Մամլո քարտուղար Գլեն Ջոնսոնը պարզաբանել է, որ Քերին անձամբ չի կարողացել մաքրել տան առջևի մայթը, քանի որ գտնվել է Սաուդյան Արաբիայում: Նրա խոսքերով՝ Քերիի օգնականները, թերևս, նույնպես բացակայել են: Ջոնսոնը վստահեցրել է, որ Քերին կվճարի տուգանքը:

Հունվարի 27-ի գիշերն ԱՄՆ-ի արևելյան ծովափին գրանցվել է առատ ձյուն, Բոստոնի մի շարք շրջաններում ձյան ծածկույթը հասել է ավելի քան կես մետրի:

pic_00fd404d14aff2527219416951146ccf

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս