Ամերիկացի սենատորներն առաջարկել են Իրաքում ստեղծել քրիստոնեական ինքնավարություն
Իրաքյան Shafaq News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորներն առաջարկել են Իրաքի Նինվե հովտում քրիստոնյաների համար ստեղծել ինքնավար հանրապետություն:
17 սենատոր նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, որում ամերիկյան իշխանություններից պահանջել են նպաստել այս տարածաշրջանում քրիստոնեական փոքրամասնության ու ասորիների հանդեպ հալածանքների դադարեցմանը:
2014 թվականին «Իսլամական պետության» զինյալները կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին վտարել են այդ հովտից: Հարկադիր վերաբնակ է դարձել մոտ 200.000 մարդ, որոնք հարկադրված են եղել վերաբնակեցվել Իրաքյան Քրդստանում: