Բաժիններ՝

Բելառուսը ռուսական աշխարհի մաս չէ, մոռացե՛ք այդ մասին. Լուկաշենկո

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարևորել է երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը հարգելը.

«Կան առանձին «իմաստուններ», որոնք հայտարարում են, թե Բելառուսը ռուսական աշխարհի և գրեթե Ռուսաստանի մասնիկն է: Մոռացե՛ք այդ մասին: Բելառուսն ինքնիշխան ու անկախ պետություն է:

Մենք յուրաքանչյուրին, ով մտածում է, թե իբր չի եղել նման երկիր, կստիպենք հարգել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Չի եղել, իսկ այժմ կա, և պետք է հաշվի նստել դրա հետ»:

Ավելի վաղ Լուկաշենկոն վստահեցրել է, որ երկրում տեղի չեն ունենա այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք տեղի ունեցան Կիևի Անկախության հրապարակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս