Բաժիններ՝

Գարիբաշվիլին Սաակաշվիլու կուսակցությանը մեղադրել է հակապետական գործողությունների մեջ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը զբաղված է հակապետական գործողություններով՝ տարածելով ոստիկանների մասնակցությամբ սկանդալային տեսանյութեր:

Սրանից առաջ Սաակաշվիլու կուսակցությունը հրապարակել է նմանատիպ երեք սկանդալային տեսանյութ: Գարիբաշվիլին նշել է. «Ես հայտարարում եմ, որ դա հակապետական գործողություն է:

Ակնառու է պետական ինստիտուտները վարկաբեկելու փորձը: Նրանց տարածած տեսանյութը բնականաբար վկայում է միայն նրա մասին, որ նրանց գլխավոր նպատակը մեր պետության պաշտպաններին վարկաբեկելն է»:

Գարիբաշվիլին ընդգծել է, որ որևէ մեկին թույլ չի տա վարկաբեկել երկրի ուժային կառույցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս