Բաժիններ՝

Երթ՝ դեպի ՀՀ նախագահական նստավայր

Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի մոտ ցուցարարների հետ հանդիպման եկավ ՀՀ կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա  ցուցարարներին ասաց, որ վարչապետը 3 օր առաջ պատրաստ էր ընդունել նրանց,  բայց նրանք չհամաձայնեցին, իսկ այժմ վարչապետը շատ զբաղված է և չի կարող ընդունել նրանց։

Հիշեցնենք, որ կառավարության շենքի առջև շարունակվում է  Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցում պահանջող՝ Երևանից և մարզերից ժամանած հարյուրավոր առևտրականների, Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչների բողոքի ակցիան։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կասեցնել օրենքը:

Հիշեցնենք նաև, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ըստ կառավարության՝ նոր  օրենքը հնարավորություն կտա խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ: ՓՄՁ ներկայացուցիչների բողոքներից հետո՝ հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել:

Լուսանկարը՝ Ամալի Խաչատրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս