Եվրոպայի Խորհուրդը նոր զեկուցող է նշանակել Ադրբեջանին առնչվող հարցերով
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային հանձնաժողովի նիստում ընտրվել է Ադրբեջանի վերաբերյալ նոր զեկուցող:
Տվյալ պաշտոնում հնգամյա ժամկետով ընտրվել է լեհ պատգամավոր Տադեուշ Իվինսկին, ով փոխարինել է Մալթան ներկայացնող պատգամավոր Ջոզեֆ Գրեխին, որի լիազորությունների ժամկետն ավարտվել է:
Այս մասին հայտնել են Մոնիթորինգային հանձնաժողովում գործակալության աղբյուրները: Ադրբեջանի գծով երկրորդ զեկուցողն իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտն է:
Զեկուցողների նշանակվում են ԵԽԽՎ-ի անդամ երկրների կողմից սեփական պարտավորությունների իրագործումը գնահատելու նպատակով: Նրանք պարբերաբար այցելում են երկրներ և տարբեր հարցերի շուրջ զեկույցներ են պատրաստում ԵԽԽՎ-ի նստաշրջանների համար: