Իրանն ու ՌԴ-ը պայմանավորվել են ՇՀԿ-ում իսլամական հանրապետության կարգավիճակը բարձրացնելու շուրջ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել ՇՀԿ-ում իսլամական հանրապետության կարգավիճակը բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպանատունը:

Համապատասխան համաձայնագիրը կողմերի միջև ձեռք է բերվել Իրանի ղեկավարության հատուկ ներկայացուցիչ Ալի Աքբար Վելայաթիի մոսկովյան այցի ժամանակ:

Վելայաթիին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ:

Ներկայումս ՇՀԿ-ի անդամներ են հանդիսանում Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը: Իրանն ունի դիտորդի կարգավիճակ և հավականում է կազմակերպության լիիրավ անդամ դառնալուն:

Տեսանյութեր

Լրահոս