Այսօր տեղի կունենա Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր մեկնել է Աշգաբադ՝ մասնակցելու համար Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվելու են քաղաքական ոլորտում համագործակցության հարցը, ինչպես նաև էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներին առնչվող տարածաշրջանային նախագծերը:
Երեք երկրների արտգործնախարարների նախորդ հանդիպումն անցկացվել է 2014 թվականի մայիսի 26-ին, Բաքվում: Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային նախագծեր, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, էներգակիրների փոխադրման երթուղիները: