Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին բենզալցակայանի մոտ
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 27-ին, ժամը 10.10-ին, Երևանի Կ. Ուլնեցու և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արման Բ.-ին, ով հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն