Ռուսական ռմբակոծիչների մոտենալուց հետո Մեծ Բրիտանիան օդ է բարձրացրել իր կործանիչները
The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ բրիտանական Բորնմուտից հարավ ընկած օդային տիրույթում նկատվել են ռուսական երկու ռմբակոծիչներ: Դրանից հետո տագանապի ազդանշանով օդ են բարձրացվել թագավորական ռազմաօդային ուժերի Typhoon տիպի երկու ինքնաթիռ:
Նրանք ուղեկցել են ռուսական ռմբակոծիչներին, մինչև որ վերջիններս լքել են տարածաշրջանը: Բրիտանական ինքնաթիռներն օդ են բարձրացվել Լոսիմուտի (Շոտլանդիա) ու Քոնինգսբիի (Անգլիա) բազաներից: Նրանք այնքան մոտ են թռչել ռուսական ռմբակոծիչներին, որ կարողացել են ազդանշան տալ նրանց:
Բրիտանական ու ռուսական ինքնաթիռների միջև հեռավորությունը կազմել է մոտ 300 մետր: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները նկատվել են Մեծ Բրիտանիայի օդային տիրույթի հարևանությամբ, սակայն նրանք չեն խախտել բրիտանական օդային տիրույթը: