Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը բարձր մակարդակի բանակցությունների համար 2009 թվականին Սեուլից պահանջել է 10 միլիարդ դոլար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը 2009 թվականին Հարավային Կորեայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելու համար նախապայման է ներկայացրել:

Մասնավորապես, ԿԺԴՀ-ը պահանջել է 10 միլիարդ դոլար և 500.000 տոննա սննդամթերք: Այս մասին իր գրքում գրել է Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը, որը հրապարակվելու է հաջորդ շաբաթ: Սեուլը չի համաձայնվել այդ պայմաններին:

Լի Մեն Բակը հայտարարել է, որ իրենք չպետք է սակարկեն բանակցությունների համար: Գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշված է, որ ԿԺԴՀ-ը պահանջել է 400.000 տոննա բրինձ, 100.000 տոննա եգիպտացորեն, 300.000 տոննա պարարտանյութ և 10 միլիարդ դոլար՝ սեփական բանկի ստեղծման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս