Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Աբխազիայի հետ դաշնակցային պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստան Դաշնության խորհուրդը վավերացրել է Աբխազիայի հետ դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:

Փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում, ինչպես նաև տարածաշրջանում երկու երկրների միացյալ զորախմբի տեղակայում: Տվյալ պայմանագիրն ավելի վաղ ստորագրել են Ռուսաստանի ու Աբխազիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ռաուլ Խաջիմբան:

Սրանից օրեր առաջ էլ ՌԴ Պետդուման է վավերացրել Աբխազիայի հետ պայմանագիրը: Աբխազիայի խորհրդարանն այն վավերացրել է 2014 թվականի դեկտեմբերի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031