Բաժիններ՝

Պորոշենկոյի պատասխան նամակը ստացել և ուսումնասիրել ենք. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում ուսումնասիրել են Ուկրաիայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պատասխանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հղած նամակին, որում առաջարկներ է ներկայացվել Դոնբասում իրավիճակի կարգավորման մասին:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ստացել և ուսումնասիրել ենք»: Պեսկովը հրաժարվել է խոսել Ուկրաինայի նախագահի ուղերձին Մոսկվայի արձագանքի, ինչպես նաև նամակի մանրամասների մասին: Հայտնի է, որ Պորոշենկոն պատասխան նամակը հղել է հունվարի 25-ին:

Դրանում նա մասնավորապես պահանջել է կրակի դադարեցում ու Մինսկյան պայմանավորվածությունների կատարում, ինչպես նաև ռուսական մեկուսարանում պահվող ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակում: Վլադիմիր Պուտինն իր նամակը Պորոշենկոյին հղել է հունվարի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս