Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի տրանսպորտի նախարարը քննարկել են ԲԹԿ երկաթգծի հարցը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր տետ-ա-տետ հանդիպում է ունեցել երկրում գտնվող Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հարցը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման հարցին:
Մամեդովը Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հետ այսօր այցելելու է նաև Կարծախի՝ ծանոթանալու համար Վրաստանի տարածքուըմ ԲԹԿ-ի կառուցման աշխատանքներին: Այստեղ նրանք ներկա կգտնվեն փորձնական գնացքի արձակմանը: