Մեդվեդևը հաստատել է կառավարության պատրաստած հակաճգնաժամային պլանը
RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության պատրաստած հակաճգնաժամային պլանը, որն ուղղված է 2015 թվականին կայուն տնտեսական զարգացում ու սոցիալական կայունություն ապահովելուն:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետի մամլո քարտուղար Նատալիա Տիմակովան: Նրա խոսքերով՝ փաստաթղթի ամբողջական տեքստն այսօր հրապարակվել է կառավարության կայքում: Ավելի վաղ հակաճգնաժամային պլանը հավանության էր արժանացել Ռուսաստանի կառավարության կողմից:
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն այսօր առավոտյան հայտնել է պլանի ընդունման մասին: Նախարարն ընդգծել է, որ իշխանությունները չեն մեծացնի ծախսերը և կգործեն ընդունած բյուջեի շրջանակներում: