Բաժիններ՝

Ֆինլանդիան պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Yle հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տուոմիոյան հայտարարել է, որ Հելսինկին պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե չգրանցվեն դրական փոփոխություններ.

«Մենք (Ֆինլանդիա) չենք բացառում (Ռուսաստանի դեմ) հավելյալ պատժամիջոցների սահմանում, եթե լինի դրա անհրաժեշտությունը»: Նա ընդգծել է, որ ներկայումս Հելսինկիում չկա տեղի ունեցող դեպքերի մասին հստակ պատկերացում:

ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները վաղը քննարկելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը: Ընդգծվում է, որ դրանք առնչվելու են Ռուսաստանի գազային ոլորտին: Չի բացառվում, որ կարող է քննարկվել Ռուսաստանը SWIFT վճարային համակարգից հեռացնելու հարցը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս