Բաժիններ՝

Ռուսական РЕН ТВ-ն` Գյումրիում տեղի ունեցած սպանության մասին. «Գուցե պետք էր ընդգծե՞լ, որ այդ սպանության մեջ ռուսական հետք կա» (տեսանյութ)

Ռուսական РЕН ТВ-ն հունվարի 25-ին անդրադարձել է Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանությանը, որի հիմնական մեղադրյալը ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովն է: «Եթերում Դոբրովն է» հեռուստահաղորդումը մանրամասն անդրադարձել է դաժան սպանությանը՝ նշելով, թե Պերմյակովի պատճառաբությունը, թե սպանել է մի ամբողջ ընտանիքի, քանի որ իրեն ջուր չեն տվել՝ զավեշտալի են համարում Գյումրիում:

Ռեպորտաժի հեղինակը նաև անդրադառնում է Պերմյակովի՝ դեպքի վայրում թողած իրերին, որոնց վրա եղել է նաև իր անունը: «Նա թողնում է զենքը, զինվորական համազգեստը՝ իր անունով, քաղաքացիական հագուստ է հագնում և գնում է հայ-թուրքական սահման: Որտե՞ղ է տրամաբանությունը: Իսկ գուցե պետք էր ընդգծե՞լ, որ այդ սպանության մեջ ռուսական հետք կա, ինչն էլ վայրկյանական գործեց»,- ասում է հեղինակն ու անդրադառնում գյումրեցիների բողոքի ակցիաներին, որոնք տեղի ունեցած Ռուսաստանի հյուպատոսարանի, ապա ռուսական ռազմաբազայի մոտ:

Հեռուստաընկերության թղթակիցը Գյումրիից բացի՝ եղել է նաև Վալերի Պերմյակովի ծննդավայրում՝ Չիտայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս