Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն պետք է հրամանատարական կետեր ծավալի ու արագ արձագանքման ուժեր ստեղծի եվրոպական 6 երկրում. Նուլանդ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն պետք է հրամանատարական կետեր ծավալի ու արագ արձագանքման ուժեր ստեղծի եվրոպական 6 երկրում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը.

«Մենք պետք է հնարավորինս արագ հրամանատարական ու վերահսկման կենտրոններ ստեղծենք վեց երկրում, որոնք գտնվում են առաջնագծում»: Նուլանդը չի մանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը:

Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է փոխադարձ պարտավորություններ ստանձնեն, որ դաշինքի բոլոր անդամները պետք է իրենց ներդրումն ունենան արագ արձագանքման նոր ուժերի ստեղծման մեջ, որոնք կարող են արագորեն պատասխանել խնդրահարույց կետերում ծագող մարտահրավերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս