Ուկրաինան ունի 15 միլիարդ դոլարի անհետաձգելի օգնության կարիք. Սորոս
Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է հանրահայտ ֆինանսիստ Ջորջ Սորոսի հոդվածը, որում նշված է, որ ԵՄ-ը պետք է անհապաղ Ուկրաինային հատկացնի առնվազն 15 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն.
«Ուկրաինան ինքնուրույն կպաշտպանի իրեն, սակայն նա ունի անհապաղ ֆինանսական օգնության կարիք: Անհետաձգելի օգնության ծավալը կազմում է 15 միլիարդ դոլար:
Հավելյալ աջակցությունը պետք է կախված լինի նրանից, թե արդյոք հաջո՞ղ կլինեն Ուկրաինայի բարեփոխումները, ինչպես նաև նրանից, թե իրավիճակն ինչպես կզարգանա երկրի արևելյան հատվածում»:
Հունվարի սկզբին էլ Սորոսը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայի տնտեսության կայունացման համար շուտափույթ անհրաժեշտ է 50 միլիարդ դոլար: