Բաժիններ՝

Եվրոպական երկրների առաջնորդները դեռ չեն հաստատել մայիսի 9-ին Մոսկվա ժամանելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհի 22 երկրի առաջնորդներ հաստատել են Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվա իրենց ժամանելը: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

Նա ընդգծել է, որ խոսքը գնում է գերազանցապես ԱՊՀ-ի ու Ասիայի երկրների մասին. «Իրավիճակը փոխվում է ամեն օր, սակայն կարող եմ ասել, որ նրանք հիմնականում ԱՊՀ ու ասիական երկրների, Իսրայելի առաջնորդներն են:

Եվրոպական երկրներից չկան, սակայն մինչև մայիսի 9-ը կա ոչ քիչ ժամանակ: Վստահ եմ, որ չնայած այդ ամենին՝ մեզ մոտ մայիսի 9-ն անցկացվելու է ամենաբարձր մակարդակի վրա: Որևէ մեկը չի գա, ոչինչ, կանցնի կգնա: Առաջին անգամը չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս