Բաժիններ՝

Իսրայելը հարվածել է Սիրիայի տարածքին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական զորքերն անցած գիշեր կրակ են բացել սիրիական բանակի դիրքերին՝ ի պատասխան այնտեղից երկու հրթռի արձակման: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ սիրիական հրթիռներն ընկել են Իսրայելի վերահսկած Գոլանի բարձունքների շրջանում: Դրա հետևանքով տուժածներ չէին գրանցվել, սակայն տեղական իշխանությունները մարդկանց տարհանել էին լեռնադահուկային հանգստավայրից:

Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Լեռները հայտարարել է, որ իրենք Սիրիայի տարածքից ամեն տիպի հարձակման պատասխանատվությունը դնում են Սիրիայի կառավարության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս