Բաժիններ՝

Օբաման ու Մերկելը պայմանավորվել են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բաարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի հակամարտության հարցը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Օբաման ու Մերկելը պայմանավորվել են ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ կապված անջատողականներին աջակցելու և խաղաղության համաձայնագրով իր պարտավորությունները չկատարելու հետ: Նրանք մտահոգություն են հայտնել Ուկրաինայի արևելքում բռնության մակարդակի աճի կապակցությամբ:

ԱՄՆ նախագահն ու Գերմանիայի կանցլերը համաձայնվել են, որ անհրաժեշտ է շարունակել Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ հանուն նրա տնտեսության կայունացման ու բարեփոխումների անցկացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս