Նյու Յորքում առատ ձյան պատճառած վնասը գնահատել են 200 միլիոն դոլար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձնաբուքն ու նրա պատճառով տրանսպորտի աշխատանքում գրանցված սահմանափակումները Նյու Յորքում բիզնեսին արժեցել են 200 միլիոն դոլար: Այդպիսի գնահատական է տվել Moody’s Analytics աուդիտորական ընկերությունը:
Վերլուծաբանների կարծիքով՝ առատ ձյան և հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման պատճառով Նյու Յորքի բազմաթիվ բնակիչներ հարկադրված են եղել հրաժարվել խանութներ, ռեստորաններ, կինոթատրոններ ու թանգարաններ այցելելուց, ինչն էլ հանգեցրել է նման կորստի:
Planalytics խորհրդակցական ընկերության փոխնախագահ Էվան Գոլդն իր հերթին ընդգծել է, որ առատ ձյան պատճառով ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան նահանգների ընդհանուր կորուստները կազմում են 500 միլիոն դոլար: Նա ընդգծել է, որ դա մեծ գումար չէ, քանի որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 2014 թվականին գրանցված վնասը հասել է 50 միլիարդ դոլարի: